ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախը չի լինելու Ադրբեջանի  մաս․ Արայիկ Հարությունյան

Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս․ Արայիկ Հարությունյան

Միջազգային տեռորիզմը թափանցում է տարածաշրջան՝ արցախյան հակամարտության քողի տակ։ Փաստերը հաստատվել էն տարբեր կառուցյենրի կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Փաստերը հաստատվել են տարբեր կառույցների կողմից։ Մենք ևս ունենք բազմաթիվ ապացույցներ, որ հանցախմբերը գտնվում են Արցախում կամ պատրաստվում են գալ»,- ասաց նախագահը։

Նա նաև նշեց, որ այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին: «Այդ երկրները պետք է ցուցակագրել ու այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը, այդ իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով Արցախի  խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի  կիրառած միջոցներին՝ ԱՀ նախագահ ասաց, որ կիրառվել է Սմերչ, Պոլոնեզ, Կասիրգա, հարվածային անօդաչուներ: «Ստեփանակերտում չկա հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Էլ չասեմ Ղազանչեցոցի մասին, որի շրջակայքում որևէ զինվորական օբյեկտ չկա, սակայն այն հրթիռակոծվեց: Ադրբեջանը վարում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց։

Եվ այսքանից հետո ակնկալում են, որ Արցախը համաձայնվի իրենց պահանջների հետ: Դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,- ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: