ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Նախքան 44-օրյա պատերազմը Արցախի երկու հիմնական կարգավիճակ էր ընդունելի համարվում՝ անկախություն կամ միացում Հայաստանի հետ, ընդ որում՝ անկախությունն ընկալվում էր միջանկյալ կարգավիճակ Հայաստանի հետ միավորվելու հեռահար ճանապարհին:

Արցախի գործող իշխանությունները, հաշվի առնելով նոր ստատուս քվոն ու նոր իրողությունները, նոր մոտեցում են որդեգրել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում Արցախում հայ չի մնա:

Այս մասին «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ  զրույցում ասել  է ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

  • Կիսվել: