հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր. ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր. ԱՀ ԱԺ պատգամավոր

Հայաստանի իշխանություններին հորդորում եմ դադարեցնել այդ ահաբեկությունը՝ պատերազմով վախեցնելը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ աշխարհասփյուռ ժողովրդին։ Այս մասին այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ՛՛Հայ Յեղափոխական Դաշնակցության՛՛ պատգամավոր Արթուր Մոսիյանը։

Նա նշեց, որ վերջին պատերազմից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը արցախցիների հետ խոսում են նույն լեզվով։

՛՛Արցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր, որը միտումնավոր կամ դավադրաբար հանելով՝ խոցելի դարձրիք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը: Հետ կանգնեք, քանի դեռ ուշ չէ՛՛,-հավելեց Մոսիյանը:

 

  • Կիսվել: