հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախը  «ադրբեջանական հող» է․ Էրդողանի գլխավոր խորհրդական

Արցախը «ադրբեջանական հող» է․ Էրդողանի գլխավոր խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչունը Ադրբեջանի դեսպանատանը կազմակերված «Ադրբեջանի պետական դրոշի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ Արցախն անվանել է «ադրբեջանական հող», իսկ հայերին՝ «զավթիչներ» 

Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն էլ, հիշեցնելով ադրբեջանական դրոշի գույների նշանակությունը (կապույտը խորհրդանշում է թուրքականությունը, կարմիրը՝ քաղաքակրթությունը, կանաչը՝ իսլամը), հույս է հայտնել, որ շուտով այն կծածանվի Ղարաբաղում: 

Թուրք պաշտոնյան ողջույն է հղել նաև իր բնորոշմամբ «իրավազրկված ղարաբաղցիներին» և Ղարաբաղին՝ ընդգծելով, որ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ հարցը մի օր կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և «Շուշայի երեխաները մի օր կխաղան ու կվազեն Չըլդրի դաշտում»։

  • Կիսվել: