հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախում զոհվածների, անհայտ կորածների ընտանիքներին ամենամսյա դրամական օգնությունը կամրագրվի օրենքով

Արցախում զոհվածների, անհայտ կորածների ընտանիքներին ամենամսյա դրամական օգնությունը կամրագրվի օրենքով

Նոյեմբերի 17-ին հրավիրվել է Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի փոխնախարար Վահրամ Առաքելյանն էր: Ըստ նրա՝ նախատեսվող լրացումները պայմանավորված են 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված քաղաքացիական անձանց միանվագ դրամական աջակցություն և ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքն օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։

Նիստին ներկա Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով օրենքը պիտի տարածվի նաև Արցախյան առաջին պատերազմից տուժած քաղաքացիների վրա:  ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը առաջարկեց հարցը լրացուցիչ քննարկել և այդ կապակցությամբ առանձին որոշում ընդունել, մանավանդ որ ցանկերը ճշտելու անհրաժեշտություն կլինի:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: Այն կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: