շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութից էր, մասնակցել էր 44-օրյա պատերազմին

Արցախում զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութից էր, մասնակցել էր 44-օրյա պատերազմին

Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետևանքով այսօր զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը ծնունդով Հադրութի Ցոր գյուղից էր։

«Արարատը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձավ, կամավորագրվեց եւ մասնակցեց պատերազմին, հետո էլ որոշեց, որ պետք է բանակում ծառայի եւ աշխատանքի անցավ որպես պայմանագրային զինծառայող։ Միշտ ասում էր՝ որ ես չգնամ կամ ուրիշը չգնա, մեր հայրենիքը կմնա առանց զինվորի, սահմանապահի։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում էր հայտնվել, պետք է մնար բուժումը շարունակեր, բայց չմնաց, ասաց՝ պետք է գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արարատի ընկերը՝ Կարենը։

Արարատ Թեւոսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Արարատի մարզ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբայր ունի։ 32-ամյա Արարատ Թեւոսյանն ամուսնացած չէր։

  • Կիսվել: