շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արցախում զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախում զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Առաջաձոր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:
 
ԱԻՊԾ-ից զգուշացնում են՝ պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:

 

  • Կիսվել: