ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը. ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող

Արցախում ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը. ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ։
 
Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո Արցախի Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %:
 
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
 
Մարտունու շրջան
 
Բերդաշեն– 1052 ընտրողներից 665 կամ 63.21 %
Ծովատեղ – 97 ընտրողներից 49 կամ 50.52 %
Նորշեն – 252 ընտրողներից 103 կամ 40.87 %
Սոս– 756 ընտրողներից 343 կամ 45.37 %
Վարանդա– 70 ընտրողներից 14 կամ 20.00 %
 
Շահումյանի շրջան
 
Ակնաբերդ– 322 ընտրողներից 84 կամ 26.09 %

  • Կիսվել: