ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ընտրությունները համարում ենք կայացած. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Արցախում ընտրությունները համարում ենք կայացած. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Արցախում  նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է շատ ավելի հանգիստ մթնոլորտում։ Այս մասին Արցախում լրագրողների  հետ  հանդիպմանն ասաց  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ դա  պայմանավորված է նախագահի թեկնածուների քանակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ մարտի 31-ին կայացել են միաժամանակ համապետական նշանակության երկու՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

«Կարծում եմ՝ այս անգամ մասնակցության առումով ազդեցություն է ունեցել նաև հանրապետության նախագահի թեկնածուների կոչը: Թեկնածուներից մեկն իր ընտրողներին կոչ էր արել առհասարակ չմասնակցել ընտրություններին, իսկ մյուս թեկնածուն էլ՝ խոցելի խմբերի մարդկանց: Ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքում արձանագրված թվերն արտացոլում են այն պատկերը, որն Արցախի Հանրապետության քաղաքացիներն արձանագրել են ընտրատեղամասերում: Իհարկե, անելիքներ ևս կան, սակայն կարող ենք արձանագրել, որ ընտրությունները կայացած են»,- նշեց Սիմոնյանը:

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը շնորհավորել է Արցախի Հանրապետությանը՝ նոր Խորհրդարան ձևավորելու և նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ:

  • Կիսվել: