շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախում ընթանում են ջերմոցային տնտեսությունների ուսումնասիրման աշխատանքներ՝ պետական աջակցություն տրամադրելու նպատակով

Արցախում ընթանում են ջերմոցային տնտեսությունների ուսումնասիրման աշխատանքներ՝ պետական աջակցություն տրամադրելու նպատակով

«Արցախի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրի» շրջանակում ԱՀ գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը` Արամ Բադալյանի գլխավորությամբ, մարտի 18-ից առայսօր հանրապետությունում իրականացնում է ջերմոցային տնտեսությունների ուսումնասիրության աշխատանքներ՝ պետական աջակցության տրամադրման նպատակով:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից։ Աղբյուրի հաղորդմամբ` ուսումնասիրություններն ընթանում են ծրագրից բխող երկու միջոցառումների շրջանակում՝ ԱՀ-ում գործող նվազագույնը 100 քմ ամբողջական տարածք մակերես ունեցող ջեռուցվող և չջեռուցվող ջերմատնային տնտեսությունների և Արցախում նոր կառուցված՝ ավանդական եղանակով մշակվող (նվազագույնը 100 քմ ամբողջական տարածքով) և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած (նվազագույնը 500 քմ ամբողջական տարածքով) ջերմատնային տնտեսությունների ուղղությամբ:

May be an image of 2 մարդ, people standing և դրսումը

Ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին 1 հեկտարի դիմաց նախատեսվում է տրամադրել 6 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 600 դրամ), իսկ չջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին՝ 1 հեկտարի դիմաց 3 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 300 դրամ) անհատույց ֆինանսական աջակցություն:

May be an image of դրսում

Առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում` 1 քառակուսի մետրի դիմաց կտրամադրվի 8 000 դրամ աջակցության, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում` 1 քառակուսի մետրի դիմաց 22 000 դրամ աջակցության:

May be an image of դրսում

May be an image of 2 մարդ և դրսումը

  • Կիսվել: