չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում ընթացքի մեջ են անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը

Արցախում ընթացքի մեջ են անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը

«Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների) կառուցման, վերակառուցման ու վերանորոգման, անասնաշենքերի ձեռքբերման արժեքի մասնակի սուբսիդավորման» և «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման» ծրագրերի շրջանակում ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչները` վարչության պետ Ռադիկ Գևորգյանի գլխավորությամբ, վերջին շրջանում իրականացրել են դիտարկումներ` նշված ծրագրերի տիրույթում նախարարություն ներկայացված հայտերի ուսումնասիրման նպատակով:

Այս մասին <<Արցախպրես>>-ին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից։ Աղբյուրի տրամադրած տեղեկատվության համաձայն` դիտարկումներն իրականացվել են Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների համայնքներում, իսկ առաջին ծրագրի մասով՝ նաև մայրաքաղաքում:

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Ծրագրերի պահանջներին համապատասխանող հայտերի մի մասը՝ անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև անասնաշենքերի ջրաֆիկացման և էլեկտրաֆիկացման (այդ թվում՝ նաև արևային էներգիայով) վերաբերյալ, բավարարվել և ընթացքավորվել են:

Հնարավոր է սա դրսում-ի նկարն է

  • Կիսվել: