շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արցախում ծանրամարտը մեծ մասշտաբների հասցնելու համար առաջնահերթություն են լուրջ հետևողական աշխատանքները». Նազիկ Ավդալյանը կրկին Արցախում է

«Արցախում ծանրամարտը մեծ մասշտաբների հասցնելու համար առաջնահերթություն են լուրջ հետևողական աշխատանքները». Նազիկ Ավդալյանը կրկին Արցախում է

Արդեն մի քանի օր է` Արցախում է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ն. Ավդալյանը նշեց, որ պատերազմից հետո Ստեփանակերտում շատ է եղել, բայց այս անգամ որոշեց այցելել Արցախի շրջաններ. արդեն եղել է Մարտունիում և Մարտակերտում:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Շփվել եմ տեղի բնակիչների, պատանի մարզասերների հետ` հասկանալու պատերազմից հետո նրանց հոգեբանական տրամադրվածությունը, ինչպես նաև մեր հետագա անելիքները՝ Արցախին հնարավորինս օգտակար լինելու համար: Մարտունիում և Մարտակերտում երեխաների հետ հանդիպելով և խոսելով` նկատեցի, որ հավասարակշռված, զուսպ, էներգիայով լի, ֆիզիկապես ուժեղ, ծանրամարտով զբաղվելու պատրաստակամությամբ մատաղ սերունդ ունենք, և կարող ենք միջազգային հարթակներում բարձր պահել հայի պատիվը: Արցախում ծանրամարտի զարգացման և մեծ մասշտաբների հասցնելու համար առաջնահերթություն են շատ լուրջ և հետևողական աշխատանքները: Շատ դժվար շրջան ենք ապրում և ոչ մի պարագայում չպետք է հուսահատվենք, պետք է հավատանք մեր հաղթանակին՝ մի բռունցք դառնալով և միասնաբար գործելով:

Բնութագրությունը հասանալի չէ Եթե յուրաքանչյուրս մեր բնագավառում անենք մեզնից կախված ամեն ինչ, բնականաբար, կկարողանանք էլ ավելի զարգանալ և հզորանալ, քանի որ ժողովուրդը անհատներով է ձևավորվում», - նշել է Ն. Ավդալյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: