շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախում տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

Արցախում տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

2023 թվականի հունվար ամսվա հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշները։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեից, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2,800.0 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 67.9 տոկոս կամ պակաս 897.7 մլն դրամով: 

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 28.5 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 758.9 մլն դրամ: 

Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ,  որի հետևանքով  իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:

  • Կիսվել: