երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախում Արցախում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը` բացվել են 281 տեղամասեր:

Ընտրություններին ֆորմալ առումով մասնակցում են երկու թեկնածու` «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Մայիլյանը սակայն քվեարկությանը չի մասնակցելու և ընտրողներին էլ կոչ է արել չմասնակցել` պատճառաբանելով դա «կորոնավիրուսի վտանգով»:

Սակայն Մայիլյանը առաջին փուլում հավաքել էր ընդամենը 26% ձայն և առանձնակի շանսեր չուներ երկրորդ փուլում հաղթելու:

Արայիկ Հարությունյանը գնալու է քվեարկության: Եթե նրա օգտին քվեարկեն ընտրությանը մասնակցած քաղաքացիների 50+1%, ապա նա կընտրվի Արցախի նախագահ:

Մասնակցության ցենզ Արցախի սահմանադրությունը չի սահմանում:

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Արցախում հայտարարված է արտակարգ վիճակ: Այս պահին հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակված ընդամենը 6 անձ, նրանք հոսպիտալացված են, նրանց բնակավայրերը մեկուսացված և ախտահանված: Երեկ վերցրած բոլոր նմուշառումների պատասխանները բացասական են եղել:

Նշենք նաև, որ բոլոր ընտրատեղամասերը ախտահանված են,  ընտրողներին ընտրատեղամասերին մուտքի մոտ կտրվեն դիմակներ, ձեռնոցներ, մեկանգամյա գրիչներ և ախտահանիչ նյութեր: Ոստիկանությանը հրահանգված է չթույլատրել մարդկային կուտակումներ ընտրատեղամասերում: Մասնագետները գտնում են, որ այս նորմերի պատշաճ պահպանման դեպքում կհաջողվի չեզոքացնել վարակի վտանգը: է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

  • Կիսվել: