ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում տեղի է ունեցել քաղաքացիների հավաք՝ հաջակցություն «Հայրենիքի փրկության շարժման»

Արցախում տեղի է ունեցել քաղաքացիների հավաք՝ հաջակցություն «Հայրենիքի փրկության շարժման»

Այսօր ժամը 16:00-ին Արցախի Ստեփան Շահումայնի հրապարակում տեղի է ունեցել քաղաքացիների հավաք՝ հաջակցություն «Հայրենիքի փրկության շարժման»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է քաղաքական գործիչ Բելլա Լալայանը:

«Հավաքին մասնակցում են քաղաքացիներ, այս կերպ մենք սատարում ենք Երևանում սկիզբ առած «Հայրենիքի փրկության շարժմանը», մենք ֆիզիկապես չենք կարողանում միանալ այդ պահանջին, այս հավաքով ցույց ենք տալիս, որ միասնական ենք շարժման հետ:

Մենք կանգնած ենք մեր բանակի կողքին և պահանջում ենք Արցախը սկուտեղի վրա թուրքին մատուցած, մեր ազգային արժեքները ոտնահարած, մեր հազարավոր քաղաքացիներն բռնի տեղահանած, ամեն ինչից զրկած, մեզ կորստի ենթարկած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ապիկար իշխանության հրաժարականը, միայն այդ դեպքում մենք կարողանանք ուղղել մեր մեջքը և շտկել այն սխալները, որոնք դավադիր իշխանությունները փաթաթել են երկու պետությունների վզին»,- նշել է նա:

Լալայանը հավելել է նաև, որ եթե շարունակեն համբերել և ներել այս իշխանությանը, ապա վտանգի տակ է հայտնվելու Արցախի այն փոքր հարվածը, որի կարգավիճակն այսօր պարզ չէ, և Հայաստանի մարզերի Սյունիքի, Տավուշի, Արարատի շրջանները նույնպես կհայտնվեն վտանգի տակ.

 

  • Կիսվել: