ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն

Արցախում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն

Առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +36-ից մինչև +40 աստիճանի։

 Այս մասին տեղեկացնում են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից:

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ` սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

1.Չնետե՛լ այրվող լուցկի եւ կամ չմարված ծխախոտի մնացորդ։

2.Չկատարե՛լ չոր խոտի և կենցաղային աղբի այրում։

3.Չվառե՛լ խարույկներ. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով։

4.Բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ։

5.Անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգ ունեցող ավտոմեքենաներով։

6.Չթողնե՛լ /չթափել/ քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր /բացի հատուկ հատկացված տեղերից/։
ԱՀ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից։

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԱՀ օրենքով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։

Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերի շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում։

  • Կիսվել: