կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում սպասվող ընտրություններում ՀՀ իշխանությունները ցանկալի թեկնածուներ չունեն․ Արարատ Միրզոյան  

Արցախում սպասվող ընտրություններում ՀՀ իշխանությունները ցանկալի թեկնածուներ չունեն․ Արարատ Միրզոյան  

2020 թվականին Արցախում կայանալիք համապետական ընտրությունները պետք է լինեն ազատ, թափանցիկ և մրցակցային, ինչպես հարիր է բոլոր ժողովրդավարական հասարակություններին:

Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ սպասվող ընտրություններում ՀՀ իշխանությունները ցանկալի թեկնածուներ չունեն:

«Անձնապես կարող ենք համակրել այս կամ այն թեկնածուին, սակայն մենք պաշտպանում ենք արցախցիների ազատ ընտրության իրավունքը: Իսկ ընտրություններին, միանշանակ, քվեարկելու և որոշելու են Արցախի քաղաքացիները: Պետք է նշեմ, որ Արցախում կայացած ընտրությունները, եթե համեմատենք նախորդ տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ, անցել են բավականին ժողովրդավար և մրցակցային մթնոլորտում»,- ավելացրել է Ա. Միրզոյանը:

  • Կիսվել: