շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ։

Այս մասին հայտնում են «Արդարություն» խմբակցությունից՝ նշելով, որ հանդիպման օրը դեռևս չի հստակեցվել։
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Արցախի Աժ ընդդիմադիր՝ «Արդարություն» «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ Լաչինի միջանցքի հետ կապված՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։ 
 
Նախաձեռնությանը չէր միացել «Միասնական հայրենիք» խմբակցությունը։ Խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք տեղյակ չեն եղել։
 
«Արդարություն» խմբակցության ղեկավարն էլ շեշտեց, որ նախաձեռնությունն ընդդիմությանն է, իսկ «Միասնական հայրենիքն» ընդդիմադիր ոչ մի նախաձեռնության չի միացել։

  • Կիսվել: