երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում` ռուսական ռազմաբազայի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին

Արցախում` ռուսական ռազմաբազայի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին

Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում, բացվել է Քրիստոսի Ծննդյան առաջին ուղղափառ եկեղեցին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։

«Ցավոք, Ղարաբաղում ռուսական ոչ մի եկեղեցի չի պահպանվել, բոլորը բոլշևիկների կողմից ավերվել են խորհրդային տարիներին, և այս հանգամանքից ի պատիվ Քրիստոսի Ծննդյան տոնին կանգնեցված ռուս ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,- ասել է Ստեփանակերտի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոդրովը։ 

Տաճարի բացումից հետո այնտեղ կատարվել է առաջին աղոթքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: