կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում «Ռուսական աշխարհ» խորագրով դասընթացներ կկազմակերպվեն

Արցախում «Ռուսական աշխարհ» խորագրով դասընթացներ կկազմակերպվեն

Արցախի ռուսական համայնքի նախաձեռնությամբ կյանքի կկոչվի մշակութային և կրթական նոր նախագիծ` «Ռուսական աշխարհ» խորագրով։

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ըստ աղբյուրի` համայնքը ծրագիրն իրականացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է ռուսաց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել կարող են 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներիը, երեկոյան ժամերին։

«Սա լավ հնարավորություն է ռուսաց լեզուն յուրացնելու և նոր հայացք նետելու ռուսական աշխարհին: Դասընթացները կանցկացվեն Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում` անվճար հիմունքով»,- հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։ Մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել +37477961477 հեռախոսահամարին։

  • Կիսվել: