ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում ռուս խաղաղապահների հենակետին են մոտեցել մի քանի բնակիչներից բաղկացած նախաձեռնող խումբ (տեսանյութ)

Արցախում ռուս խաղաղապահների հենակետին են մոտեցել մի քանի բնակիչներից բաղկացած նախաձեռնող խումբ (տեսանյութ)

Արցախում ռուս խաղաղապահների հենակետին են մոտեցել «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը և Արցախի մի քանի բնակիչներից բաղկացած նախաձեռնող խումբ։

Ստեփանակերտ- Շուշի տանող ճանապարհին ռուս խաղաղապահ զորակազմի առաջին անցակետում նրանց չեն թույլատրել առաջ շարժվել՝ պատճառաբանելով, որ ներկայում բանակցությունները շարունակվում են ճանապարհը բացելու համար, իսկ նման նախաձեռնությունը ավելի կսրի իրավիճակը:

ԱՀ քաղաքացիները խաղաղապահներին են հանձնել վերջին տարիներին հանքավայրերի բնապահպանական տեսչությունների հետ կապված փաստաթղթերը, խաղաղապահներին հիշեցրել են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը և խնդրել են ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն եռակողմ հայտարարության:

Երթի մասնակիցները պահանջել են նաև մինչև դեկտեմբերի 24-ը կամ վերականգնել ճանապարհի բնականոն երթևեկությունը, կամ նրանք կվերադառնան ավելի մեծ խմբով, պահանջատեր լինելու ծառացած հումանիտար խնդիրներին։

Ի դեպ, երթին մասնակցում էին նաեւ ճանապարհի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած երեխաների ծնողներ, որոնց ռուսական կողմն առաջարկել է միանգամյա ուղեկցությամբ տուն հասցնել երեխաներին, ինչին նրանք չեն համաձայնվել, նշելով, որ իրենք խնդրի լուծմանը համաձայն են միայն երթևեկությունը բոլորի համար վերականգնելու պայմանով։

 

  • Կիսվել: