կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 1100 բնակչի

Արցախում ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 1100 բնակչի

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների բրիգադները շարունակում են օգնություն տրամադրել Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչներին, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար:

Անցած օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի գյուղի ավելի քան 50 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:

Բրիգադի աշխատանքի ընթացքում բժիշկներին դիմած բոլոր քաղաքացիները թերապևտի, վիրաբույժի և այլ պրոֆիլների որակյալ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ:

Հաղորդվում է նաև, որ տեղի բնակիչների դիմումները հիմնականում կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման հետ:

 

  • Կիսվել: