շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախում քննարկել են՝ ինչ քայլեր են ձեռնարկելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում

Արցախում քննարկել են՝ ինչ քայլեր են ձեռնարկելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին  պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: 

  «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը և  հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բազմաթիվ խնդիրների»,-նշել է Արթուր Հարությունյանը։

 Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով:

Պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները` ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր:

Առաջիկայում կլուծվի  նաև հացի խնդիրը և կներկայացվի տրամադրման կարգը։

  • Կիսվել: