կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախում քաղաքացիական ազգաբնակչության շրջանում կա 25 զոհ, 100-ից ավելի վիրավոր

Արցախում քաղաքացիական ազգաբնակչության շրջանում կա 25 զոհ, 100-ից ավելի վիրավոր

Արցախում քաղաքացիական ազգաբնակչության շրջանում կա 25 զոհ, 100-ից ավելի վիրավոր, 5800-ից ավելի հասարակական նշանակության վնասված օբյեկտ:
 
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասացին Արցախի ԱԻ պետական ծառայության ներկայացուցիչներ Սասուն Սարուխանյանը և Մեխակ Արզումանյանը:

Այս պահի դրությամբ ունենք Հանրապետությունում քաղաքացիական բնակչության շրջանում 25 մահացած և 100-ից ավել վիրավոր, ունենք 5800-ից ավել վնասված բնակելի և հասարակական նշանակության օբյեկտներ:

՛՛Այս  պահին ծառայության հիմնական գործառույթները ուղղված են ոչ պայթած զինամթերքի հայտնաբերմանը և ոչնչացմանը՛՛,-ասաց Արցախի ԱԻ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը:

Արցախի ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն էլ նշեց, որ արդեն 17 օր է, ինչ փրկարարներն իրականացնում են թիկունքային աշխատանքներ:

Նրա խոսքով՝ խնդիր է դրվել ապաստարաններում բնակչությանն ապահովել մշտական սնունդով, դեղորայքով և այլ պարագաններով:

Սարուխանյանն ասաց. ՛՛Այդ աշխատանքներն օպերատիվ իրականացնելու նպատակով երեկ մեզ միացան նաև ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խմբերը, և կամավորական փրկարարական խմբեր: Մենք աշխատում ենք՝ անտեսելով տագնապի ազդանշանները, ռմբակոծությունը, աշխատանքները իրականացնում ենք ռմբակոծության տակ, որպեսզի սնունդը և անհրաժեշտ պարագանները հասցնենք մեր ազգաբնակչությանը՛՛:

 

  • Կիսվել: