չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում փրկարարներն ապահովել են դպրոցականների անվտանգ տեղաշարժը ճանապարհներին

Արցախում փրկարարներն ապահովել են դպրոցականների անվտանգ տեղաշարժը ճանապարհներին

Ձյան տեղումներից հետո Հանրապետության քաղաքային բնակավայրերում ճանապարհները դժվարանցանելի են դարձել ոչ միայն վարորդների, այլև քաղաքացիների համար՝ տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
 
Հաշվի առնելով, որ առավոտյան ժամերին ճանապարհներին դեռևս առկա է մերկասառույց, Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ծառայությունների ղեկավարների հրահանգով, փրկարարական և ոստիկանական վերակարգերն առավոտյան ժամը 8-ից անցել են ուժեղացված ծառայության։Возможно, это изображение (2 человека, люди стоят и на открытом воздухе)
ԱԻ պետական ծառայության փրկարարներն ապահովել են դպրոցականների անվտանգ տեղաշարժը՝ ուսումնական հաստատությունների մերձակա խաչմերուկներում և մոտակայքում, իսկ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ապահովել են ավտոմեքենաների անխափան տեղաշարժը։
Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)
Արվել է առավելագույնը՝ բացառելու երեխաների կյանքին ու առողջությանը վտանգող ցանկացած իրավիճակ և նվազագույնի հասցնելու ճանապարհատրանսպորտային պատահարները: 
Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)
 

  • Կիսվել: