ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում պետականությունը ամուր հիմքեր ունի, որն ունակ է դիմակայելու և ապրելու այնպիսի արհավիրքներից հետո, որը կփլուզեր ժամանակակից շատ երկրներ. ԱՀ նախագահ

Արցախում պետականությունը ամուր հիմքեր ունի, որն ունակ է դիմակայելու և ապրելու այնպիսի արհավիրքներից հետո, որը կփլուզեր ժամանակակից շատ երկրներ. ԱՀ նախագահ

Թեև այդ ընթացքում մենք բազմաթիվ հարվածներ ենք ստացել, քննադատվել, արժանացել զրպարտանքի, բայց իրավացիորեն երբեք տուրք չենք տվել նման երևույթներին ու համառորեն ապացուցել ենք աշխարհին, որ Արցախում պետականությունը ամուր հիմքեր ունի, որն ունակ է դիմակայելու և ապրելու այնպիսի արհավիրքներից հետո, որը կփլուզեր ժամանակակից շատ երկրներ։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հավատացե՛ք, պատերազմից հետո աշխարհին հետաքրքրող և ուշադրություն գրավող առաջնային հարցերից մեկը եղել է Արցախի՝ որպես պետականության և պետական համակարգի հետագա գոյության, ոտքի վրա կանգնելու հնարավորությունը, որի շուրջ գոյություն ունեցող, այդ թվում՝ Ադրբեջանի ակտիվ քարոզչության արդյունքում ձևավորված կասկածները մենք համոզիչ կերպով փարատել ենք»,- ընդգծել է նա։

Նա շեշտել է, որ Արցախն ու ողջ հայ ժողովուրդը այժմ լուրջ համախմբման ու միասնականության կարիք ունեն: «Եվ ես ներդնելու եմ առավելագույն ջանքերս այդ համախմբումը կյանքի կոչելու համար՝ անկախ մեր մեջ առկա տարաձայնություններից, անցյալի փորձից ու այլ տարբերություններից: Վստահ եմ, որ բոլորի ներուժի պատշաճ օգտագործման միջոցով մենք կկարողանանք պատվով հաղթահարել մեր հայրենիքի պատմության այս ճակատագրական փուլը»,- շեշտել է ԱՀ նախագահը:

Նա նաև նկատե է, որ մտահոգություններն ու կասկածները առավել խորանում են հատկապես այն ժամանակ, երբ դրանց սկսում են գումարվել ներքին ու արտաքին ուժերի կողմից քաղաքական, անձնական և այլ շարժառիթներով զուգորդված տեղեկատվական կեղծ արշավներն ու հանրությանը մոլորեցնելու՝ հաճախ հաջողված փորձերը:

«Պետական կառավարման համակարգը, իհարկե, պետք է պատրաստ լինի դիմակայելու նաև նման մարտահրավերներին և իր արդյունավետությամբ ու վստահելիությամբ ծառայի որպես հանրային կյանքի անվտանգության ու հուսալիության առանցքային երաշխավոր: Բայց ցավոք պետք է ընդունենք, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հաճախ արձանագրվում են նաև թերություններ: Այդուհանդերձ, բազմաթիվ սպասվող ու անկանխատեսելի իրադարձությունները, վերահաս վտանգները փորձում ենք հրատապ չեզոքացում անհրաժեշտ քայլերով»,- եզրափակել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: