ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում պարգևատրվել են բնակարանային ապահովման աշխատանքներին աջակցած մի խումբ կամավորներ

Արցախում պարգևատրվել են բնակարանային ապահովման աշխատանքներին աջակցած մի խումբ կամավորներ

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը նախօրեին շնորհակալագրեր ու նվերներ է հանձնել այս տարվա օգոստոս ամսին կոմիտեի աշխատանքներին կամավորական հիմունքներով առավելագույնս աջակցած մի խումբ կամավորների:

Ինչպես հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից, ողջունելով ներկաներին՝ Ա. Մանգասարյանը բարձր է գնահատել կամավորների` 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների և այլ սոցիալական խմբերի բնակարանային ապահովման աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
 
Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ ստեղծված կապն ամուր կմնա, ու հետագայում նույնպես կամավորները կընգրկվեն կոմիտեի աշխատանքային գործընթացում:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լիանա Ավանեսյանը:

  • Կիսվել: