շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում ոստիկանություն է դիմել 24 հոգի․ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել

Արցախում ոստիկանություն է դիմել 24 հոգի․ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել

Արցախի Հանրապետությունում երեկ՝ ապրիլի 14-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, ժամը 08:00-20:00-ն ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից:

 
Ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 24 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել է պատասխաններ:
 
Նշված քաղաքացիներից 11-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 12-ին տրվել է համապատասխան տեղեկանք՝ դատարան դիմելու համար, իսկ 1-ը դիմել է հաշվառման հետ կապված խնդրով:

  • Կիսվել: