ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում ոստիկանները շուրջօրյա ծառայությամբ հսկում են ճամբարականների անվտանգությունը

Արցախում ոստիկանները շուրջօրյա ծառայությամբ հսկում են ճամբարականների անվտանգությունը

Երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներից է նաև ամառային ճամբարների կազմակերպումը, որին՝ անչափահասների հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքներում, ընդգրված են նաև ՆԳՆ ծառայողները:

Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, ՔՀՎ անչափահասների գործերով տեսուչ Տաթևիկ Օսիպյանը և ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի անչափահասների գործերով բաժնի ծառայողները հուլիսի 8-ին այցելել են Պատարա համայնքի վարչական տարածքում գործող «Կակմանդու» ճամբար, հանդիպել պատանիների հետ:
 
Ուսումնամարզական հանգստին զուգահեռ, ոստիկանության ծառայողները ճաբարականների հետ իրականացրել են պրոֆիլակտիկ դաստիարակչական աշխատանքներ, քանի որ այստեղ տարբեր տարիքի, բնավորության ու խառնվածքի պատանիներ են: Անչափահասների գործերով պատասխանատուները կազմակերպել են իրավական թեմաներով զրույցներ, որը նպաստում է այս տարիքային խմբի կողմից կատարվող հանցագործությունների և իրավախախտումների նախականխմանը:
 
Ոստիկաններն իրենց շուրջօրյա ծառայությամբ հսկում են նաև ճամբարականների անվտանգությունը:

  • Կիսվել: