ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում ոստիկաններն ու փրկարարները միացել են ձնամաքրման աշխատանքներին

Արցախում ոստիկաններն ու փրկարարները միացել են ձնամաքրման աշխատանքներին

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամնով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ:

Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս.Դավիթ փողոցի երկայնքով՝ ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթեկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար՝ մաքրել մայթերը:
May be an image of 4 մարդ և դրսումը
Գործի է դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները:
May be an image of 3 մարդ և Ձյունը
 
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ:
«Ստեղծված իրավճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»-նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին, վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար:
May be an image of 7 մարդ, people standing և դրսումը

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: