հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում որոշ լայն սպառման ապրանքատեսակների միջին գների փոփոխություն է նկատվել

Արցախում որոշ լայն սպառման ապրանքատեսակների միջին գների փոփոխություն է նկատվել

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. ապրիլի 25-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (19.04.2022թ.) համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնաճ և 7 գնանկում:

Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։

Ըստ աղբյուրի` գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնաճ արձանագրվել է «Դիզվառելիք» 1 լ՝ 30 դրամ (5,0%), «Ծխախոտ»` 1 տուփ՝ 36 դրամ (4,5%), գնանկում՝ «Հավի ձու»` 1 հատ՝ 8 դրամ (11,4%) ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

Հանձնաժողովը իրազեկում է, որ կառույցի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

  • Կիսվել: