հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը. Գլխավոր դատախազ

Արցախում նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը. Գլխավոր դատախազ

2020 թվականին Արցախում արձանագրվել է 1281,  2020 թվականին` 1711 հանցագործություն` հանցագործությունների թիվը գերազանցելով 430-ով:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
 
«1711 հանցագործությունից 407-ը, թեև արձանագրվել էր 2021թ.-ին,  բայց կատարվել էր 2020թ.-ին: Հաշվետու տարում արձանագրված հանցագործությունների թվում ներառված են նաև Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 254.1 հոդվածով նախատեսված արարքները՝ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոց վարելու տեսքով, որպիսի գործողությունը 2020թ. քրեորեն հետապնդելի արարք չէր` քրեական օրենսգրքով նախատեսված չլինելու պատճառով: Այսպիսով, եթե 2021թ. արձանագրված 1711 հանցագործությունից հանենք 2020-ին կատարված 407 դեպքը և քրեական օրենսգրքի 254.1 հոդվածով նախատեսված 246 դեպքը, ապա կարող ենք փաստել, որ, 2020թ. համեմատությամբ, ունենք ոչ թե հանցավորության աճ, այլ նվազում: 2021 թվականին հանցավորության աճ ունենք միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների շարքում, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, հակառակը, նվազել է: Սա վկայում է, որ բարձր վտանգավորությամբ հանցավորության աճ չունենք», - նշել է Գ. Ներսիսյանը:
 
 
 
 
 
 

  • Կիսվել: