չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում նոր զբոսաշրջային ուղղություններ գործարկելու նպատակով իրականացվում է մոնիթորինգ

Արցախում նոր զբոսաշրջային ուղղություններ գործարկելու նպատակով իրականացվում է մոնիթորինգ

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության կողմից իրականացվել են այցելություններ Ծմակահող, Վանք և Բովուրխան ուղղություններով։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության զբոսաշրջության վարչեւթյան պետի պաշտոնակատար Գևորգ  Առաքելյանը:
 
«Քանի որ  Արցախի հիմնական զբոսաշրջավայրերի 80%֊ը մեր  վերահսկողությունից դուրս է մնացել, ՆԳՆ-ից պարզել ենք անվտանգ վայրերը, և կազմակերպում ենք այցեր՝  մոնիթորինգի նպատակով: Մենք այս ձևով փորձում ենք այլընտրանքային զբոսաշրջավայրեր գտնել, արձանագրել զբոսաշրջային պոտենցիալը, ներկա վիճակը, ենթակառուցվածքների առկայությունը, հասանելիությունը, խնդիրներն ու առավելությունները»,- նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընտրել են տասներկու ուղղություններ, և այցերն ընդհանրացնելուց հետո տրվելու են գնահատականներ՝ ընտրելու մի քանիսը, որից հետո կսկսեն աշխատանքներ, թե՛ ենթակառուցվածքների բարելավման, թե՛ հանրահռչակման համար:
 
Նրա խոսքով՝ Ծմակահող գյուղում գտնվող Սբ. Ստեփանոս եկեղեցին գտնվում է բարվոք վիճակում։ Եկեղեցին ունի վերանորոգված տանիք և շրջապատված է պեղումների արդյունքում ի հայտ եկած նմուշներով և խաչքարերով։
 
Վանք գյուղի տարածքում առկա է զբոսաշրջային ենթակառուցվածքների մեծ բազմազանություն և գյուղն ամբողջությամբ ներկայանում է՝ որպես պատրաստի զբոսաշրջային կլաստեր, սակայն տվյալ ենթակառուցվածքների մեծ մասը գտնվում է լքված վիճակում և անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել զբոսաշրջային տարածաշրջանին։
 
Մարտունու շրջանի Ննգի գյուղի  տարածքում գտնվող Բովուրխան բարձունք- վանական համալիրում անհրաժեշտ է իրականացնել վերականգնողական և մաքրման աշխատանքներ, ինչպես նաև տեղադրել ճանապարհային և տեղեկատվական ցուցանակներ։
May be an image of հուշարձան և դրսումը
May be an image of դրսում և ծառը
May be an image of դրսում
May be an image of երկինք, բնություն և լեռը
May be an image of բնություն և ծառը
May be an image of բնություն, ծառ, կամուրջ և body of water-ը

  • Կիսվել: