շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում Նոր կորոնավիրուսի դեպքեր չկան. իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

Արցախում Նոր կորոնավիրուսի դեպքեր չկան. իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

Բոլորս էլ տեղյակ ենք, որ ՀՀ-ում Նոր կորոնավիրուսի 8 դեպք է արձանագրվել:

ԱՀ  նախագահի  մոտ  տեղի  ունեցած  ընդլայնված   խորհրդակցությունից  հետո  այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրուցյում  ասել է   ԱՀ  առողջապահության  նախարար  Արայիկ  Բաղրյանը:
 
Նրա   խոսքով՝    մինչ  այժմ     Արցախից      Երևան  ուղարկված   նմուշների  բոլոր   պատասխանները   բացասական  են. հանրապետությունում  Նոր   կորոնավիրուսի  դեպքեր  չկան:
 
«ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը  ստեղծված   օպերատիվ    շտաբի   ներկայացուցիչներիս հանձնարարականներ  է տրվել, որպեսզի   շարունակենք    շուրջօրյա  աշխատանքների  իրականացումը: Ամենակարևորն  այն է, որ   ըստ    համաշխարհային  առողջապահության  կազմակերպության    նորմերի՝    անհրաժեշտ  միջոցներով համալրենք  ոչ  միայն   առողջապահական  համակարգը, այլև    համապատասխան   ախտահանիչ    նյութեր, հեղուկներ  և   պաշտպանիշ   պարագաներ  տրամադրենք  գերատեսչություններին»,-մասնավորապես  ասել է   նախարարը:
 
 Խոսելով   անցակետերում   տարվող   աշխատանքների  մասին՝   Ա.  Բաղրյանն  ասել է, որ   այսուհետ  ևս   շարունակվելու  է  շուրջօրյա  հերթապահության իրականացումը:  ԱՀ  ոստիկանության  հետ  պայմանավորվածության  արդյունքում    էլ   ավելի   են     խստացվելու    անցակետերի    աշխատանքները:

  • Կիսվել: