Արցախում նոր բնակարաններով ապահովվել է ևս 17 ընտանիք
Այսօր՝ մարտի 2֊ին, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մայրաքաղաքի Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի բնակելի շենքերի 3 սենյականոց բնակարանների վիճակահանությունը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վիճակահանությանը մասնակցել են 44֊օրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց 17 ընտանիքներ:
Առաջիկայում էլ նախատեսվում է ավելի քան 130 բնակարաններ տրամադրել սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներին:

