ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում նախատեսվող մշակութային մասսայական բոլոր միջոցառումները չեղարկվել են

Արցախում նախատեսվող մշակութային մասսայական բոլոր միջոցառումները չեղարկվել են

Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականով՝ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելու նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հրաման է արձակել, որի համաձայն՝ մարտի 14-23-ը հանրապետությունում չեղարկվում կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են բոլոր տեսակի մասսայական մշակութային միջոցառումները:

Այս մասին տեղեկացրել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:
 
ՄԵՀԶ նախարարությունը հորդորում է հասարակական և մասնավոր կազմակերպություններին չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները։

  • Կիսվել: