հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում մի շարք հաճախականություններով ռադիոհաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ է հայտարարվել

Արցախում մի շարք հաճախականություններով ռադիոհաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ է հայտարարվել

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտարարել է ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ` մի շարք մեգահերց հաճախությունների շերտերի համար:

Այս մասին հայտնում են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ մանրամասնելով որ մրցույթ է հայտարարվել 76,0-91,0 մեգահերց, 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-101,4 մեգահերց, 101,6-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-105,9 մեգահերց և 106,1-108,0 մեգահերց հաճախությունների շերտերում ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրերի եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման համար:

Մրցույթի ընթացակարգի և դիմումի ձևի ու պայմանների և այլ մանրամասները՝ հետևյալ հղումով։

  • Կիսվել: