ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում մի շարք ապրանքատեսակների միջին գների փոփոխություն է արձանագրվել

Արցախում մի շարք ապրանքատեսակների միջին գների փոփոխություն է արձանագրվել

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հուլիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 54 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.07.2022թ.) համեմատ, արձանագրվել է 10 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 9 գնանկում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ հավելելով, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

Ծանուցում Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

  • Կիսվել: