չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում մեկնարկել են սկսնակ գործարարների համար դասընթացները

Արցախում մեկնարկել են սկսնակ գործարարների համար դասընթացները

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել են սկսնակ գործարարների համար դասընթացները, որոնք անցկացնում է ADWISE Business and Legal Consulting ընկերությունը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«Հնգօրյա դասընթացների մեկնարկը տրվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի բացման խոսքով: Նախարարը կարևորել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության և ADWISE բիզնես և իրավաբանական խորհրդատվական ընկերության համատեղ ջանքերով կազմակերպված դասընթացները, որոնք միտված են մեր սկսնակ գործարարներին բարձրակարգ և արժեքավոր գիտելիքներով զինելուն: Նա հույս է հայտնել, որ մասնակիցները դասընթացներից կստանան առավելագույն դրական արդյունքներ, որոնք կօգնեն զարգացնել իրենց գործարար գաղափարներն Արցախում և, որպես վերջնաարդյունք, ստանալ բարձր շահույթ»,֊ նշեց Գ. Հայրապետյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Դասընթացավար, խորհրդատվական ընկերության տնօրեն Լիլիթ Ղարայանի խոսքով՝ առաջիկա 5 օրերի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն բիզնես մոդելների կառուցմանն ու առաջխաղացմանն առնչվող բոլոր հմտությունները։

  • Կիսվել: