ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում մեկնարկել են 440 միայնակ քաղաքացիներին պարենամթերքով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները

Արցախում մեկնարկել են 440 միայնակ քաղաքացիներին պարենամթերքով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին` (63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց) մեկ ամսվա պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները, որին միացել են «Արցախի կամավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ երիտասարդներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը և լուսանկրաներ հրապարակել։

  • Կիսվել: