շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում մարվել է հրդեհը, ինչի արդյուքնում կրակը չի տարածվել և հասել ջերմոցներին

Արցախում մարվել է հրդեհը, ինչի արդյուքնում կրակը չի տարածվել և հասել ջերմոցներին

Հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ ժամանակին մարվել է հրդեհը, ինչի արդյուքնում կրակը չի տարածվել և հասել ջերմոցներին։

Փետրվարի 4-ին ժամը 14:54-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և պարզել, որ այրվում է ջերմոցների մոտակայքում գտնվող 50×80 մ չոր խոտատարածք։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ, հրդեհը կարճ ժամանակում մարվել է, ինչի արդյուքնում այն չի հասել ջերմոցներին։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

  • Կիսվել: