երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն. ՀՀ ՄԻՊ

Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար ամենակարևոր սկզբունքը Արցախում բնակվողների բոլոր իրավունքների երաշխավորման իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է:

«Ամենակարևորն անձանց անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կամ անձանց կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, այդ թվում ինքնորոշման իրավունքի համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է։ Սա է իմ ամենակարևոր մոտեցումը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քրիստիննե Գրիգորանը:

Նա ասաց, թե այս պահին չեն կարող խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանված լինելու մասին, որովհետև Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն:

«Մարդիկ շատ ագրեսիվ քաղաքականության հետևանքով ստիպված են եղել լքել իրենց հայրենի տունը ու չեն կարողանում օգտվել սեփականության իրենց իրավունքից, չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը», - նշեց ՀՀ ՄԻՊ-ը:

  • Կիսվել: