ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում մաքրվել են 1343.3 հա տարածք, 420.8 կմ ճանապարհ, 1275 բնակելի շինություն. ՌԴ ՊՆ

Արցախում մաքրվել են 1343.3 հա տարածք, 420.8 կմ ճանապարհ, 1275 բնակելի շինություն. ՌԴ ՊՆ

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 47 հա տարածք, 7 կմ ճանապարհ, 33 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: 

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1343.3 հա տարածք, 420.8 կմ ճանապարհ, 1275 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24268 պայթյունավտանգ առարկա:

  • Կիսվել: