կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում լինելու է ժամանակակից կապ՝ էժան սակագներով. Արայիկ Հարությունյան

Արցախում լինելու է ժամանակակից կապ՝ էժան սակագներով. Արայիկ Հարությունյան

19,5 հազար աշակերտ ունենք, Արցախում ապրում է 115 հազար մարդ. 2022-ի պետական բյուջեով սկիզբ է դրվելու 2023-2025 միջնաժամկետ ծախսային ծրագրին: Այս մասին դեկտեմբերի 23-ին, Արցախի ԱԺ-ում «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով անվտանգության խնդրին, նա շնորհակալություն է հայտնել ռուսական խաղաղապահներին եւ ՌԴ նախագահ Պուտինին, «ում անմիջական ջանքերի շնորհիվ կասեցվել է թուրքական աշխարհի նկրտումները եւ պահպանվում է խաղաղություն»:

«Մեր որոշ հայրենակիցներ Արցախում քննադատում են ռուս խաղաղապահներին մեզ համար շատ ծանր որոշ դրվագների կապակցությամբ, որի հետեւանքով մենք ունեցել ենք կորուստներ, բայց մենք պետք է նայենք ճշմարտության աչքերին եւ ասենք, որ այստեղ ավելի շատ մեղավորությունը մերն է»,-ասաց նախագահը:

Անդրադառնալով տնտեսական խնդիրներին, նա նշեց, որ կա ներդրող եւ առաջիկայում Արցախում լինելու է ժամանակակից կապ՝ էժան սակագներով: «Սկսված է մոտ 3 հազար նոր բնակարանների կառուցման աշխատանքը: Հուլիսի 1-ից մինչեւ 9 տարեկան երեխաների նպաստները բարձրանալու են կամ նպաստ են տրամադրելու առնվազն 40, բայց հաշվարկներն անում ենք 50 հազարի համար: 2023 թվականին մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներն Արցախում պետք է ստանան նույնչափ նպաստ: 2025-ի հունվարի 1-ից Արցախում նորապսակներին տրամադրվելու է առանձին բնակարան»,-ասել է նա:

  • Կիսվել: