հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակվածների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմին կհատկացվի առանձին հյուրանոց

Արցախում կորոնավիրուսով վարակվածների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմին կհատկացվի առանձին հյուրանոց

Ացախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չվտանգեն:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի առողջապահության նախարարության տվյալներով վերջին օրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են եղել, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

  • Կիսվել: