հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա

Արցախում կորոնավիրուսով վարակված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա

Նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով ԱՀ առողջապահության նախարարությանը։

Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից:

 

  • Կիսվել: