շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակված անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է

Արցախում կորոնավիրուսով վարակված անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է

Արցախում կորոնավիրուսով ախտորոշված անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է Արմավիրի մարզից։ Այս մասին հայտնեցին Արցախ տեղեկատվական շտաբից։

Հիշեցնենք, որ այսօր ստացվել էին Արցախից ուղարկված կորոնավիրուսի երեք թեստի պատասախնները, որոնցից երկուսը՝ դրական։ 

Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից:

  • Կիսվել: