ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև այսօր Արցախում  կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ է արել կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ 

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել (12-ի մասին դեռ երեկ էր ստացվել, 1-ի պատասխանը ստացվել է այսօր):

  • Կիսվել: