ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխարգելման հարցով Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխարգելման հարցով Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները:
Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման եւ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: