ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի  37 նոր դեպք է հաստատվել․ Արձանագրվել է 3 մահվան դեպք

Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է հաստատվել․ Արձանագրվել է 3 մահվան դեպք

Նոյեմբերի 20-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 137 վարակակիր:
 
Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 84-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21283 քաղաքացու հետազոտություն, որից 3475-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արձանագրվել է 3 մահվան դեպք։
 
Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
 
Նախարարությունը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

  • Կիսվել: